Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Բեգլարյանն ընդունել է մի խումբ տաքսու վարորդների

Բեգլարյանն ընդունել է մի խումբ տաքսու վարորդների
16.11.2013 | 13:16

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների և տաքսի ծառայությունների ներկայացուցիչների:

Վերջիններս իրենց մտահոգությունն են հայտնել տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների խնդիրների շուրջ:

Գ. Բեգլարյանը նշել է, որ այդ հարցերից և ոչ մեկը որևէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների և իրավասությունների հետ:

Նրա խոսքով` նախարարությունը իրավասու է քննարկել միայն այն խնդիրները, որոնց լուծումը վերապահված է իրեն: «Առանց մեզ դիմելու` բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություններ անել, թե Տրանսպորտի և կապինախարարությունը մեղավոր է, ճիշտ չէ»,-ասել է նախարարը:

Վարորդներին մտահոգող երկրորդ խնդիրը առնչվել է ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը:

«Բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում: Այդ նպատակն է հետապնդում նաև միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաև էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության և այլն) համար վճարվող գումարները»,-նշել է նախարարը:

Գ. Բեգլարյանը միաժամանակ ընդգծել է, որ բարեփոխումներին զուգընթաց տաքսու վարորդները պետք է մտածեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ